Վոլոդիմիր Զելենսկի՝ Ղրիմի վերադարձը խաղաղ բանակցությունների օրակարգում չկա, սակայն այն մեր տարածքն է, ամենակարևորն այն է, որ չկորցնենք մարդկանց

14:15, 29.07.2026

Ղրիմի վերադարձը խաղաղ բանակցությունների օրակարգում դրված չէ, — այս մասին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է «Ֆոքս Նյուզ»-ին տված հարցազրույցում։

Նրա խոսքով՝ չնայած նրան, որ բռնակցված Ղրիմի վերադարձի հարցը խաղաղ գործընթացում ներկայումս չի քննարկվում, թերակղզին մնում է Ուկրաինայի անբաժանելի մասը։

«Ցավոք, օրակարգում դրված չէ, կամ դեռևս՝ չէ։ Չգիտեմ, տեսնենք։ Այս տարածքը շատ կարևոր է։ Սա մեր տարածքն է, մեր պատմությունը, սակայն ամենակարևորը մարդկանց չկորցնելն է», — հայտարարել է Զելենսկին՝ պատասխանելով համապատասխան բովանդակությամբ հարցին։

Հատկանշական է, որ Վոլոդիրմիր Զելենսկին հուլիսի 28-ին Սպիտակ տանը հանդիպել է նախագահ Դոնալդ Թրամփի հետ, որտեղ քննարկվում էր Ուկրաինայի համար «Փեթրիոթ» (Patriot) զենիթահրթիռային համակարգի արտադրության լիցենզիա ստանալու հարցը։ Բացի այդ, ինչպես Վոլոդիմիր Զելենսկին գրել է სոցիալական ցանցում, խոսքը վերաբերել է դիվանագիտությանը, և նշվել է դիվանագիտական գործընթացի ակտիվացման կարևորությունը։

Նմանատիպ