Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Լեհաստան, որտեղ հանդիպել է Դոնալդ Տուսկի հետ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Լեհաստան, որտեղ հանդիպել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի հետ։ Լյուբլին քաղաքում հանդիպումն ավարտվել է մի քանի րոպե առաջ։
Բանակցություններից հետո Լեհաստանի վարչապետը հայտարարություն է տարածել սոցիալական ցանցերում։
«Նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպման ժամանակ զրույցը կենտրոնացել է ԱՄՆ կատարած նրա այցի արդյունքների, ինչպես նաև Լեհաստանի, Ուկրաինայի և ընդհանուր առմամբ Եվրոպայի անվտանգության վրա։ Նախագահ Վլադիմիր Զելենսկին ինձ տեղեկացրել է Վաշինգտոնում բանակցությունների ընթացքի մասին։ Մենք նաև քննարկել ենք Ուկրաինայում լեհական ներդրումների, պաշտպանական ոլորտում համագործակցության և Ուկրաինայի աջակցության հարցերը՝ ագրեսոր Ռուսաստանի դեմ պայքարում», – գրել է Տուսկը։