Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Հռոմ՝ հանդիպելու Հռոմի պապ Լեո XIV և վարչապետ Ջորջիա Մելոնիի հետ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Իտալիայի մայրաքաղաք Հռոմ, որտեղ նա կհանդիպի Հռոմի պապ Լեո XIV և վարչապետ Ջորջիա Մելոնիի հետ։
Նախագահի մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովի խոսքով՝ Հռոմի պապի հետ հանդիպումը կկայանա առավոտյան, իսկ Մելոնիի հետ հանդիպումը նախատեսված է կեսօրին։
Ըստ ուկրաինական լրատվամիջոցների՝ Հռոմի պապ Լեո XIV կարծում է, որ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է հնարավորինս շուտ ավարտվի։
Նրա խոսքով՝ Եվրոպան պետք է ակտիվորեն մասնակցի «խաղաղության ծրագրի» մշակմանը։
Իտալիա այցից առաջ Վոլոդիմիր Զելենսկին գտնվում էր Բրյուսելում, որտեղ հանդիպումներ է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտտեի, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն Դեր Լեյենի հետ։