Վոլոդիմիր Զելենսկին թույլատրել է 60 տարեկանից բարձր քաղաքացիներին պայմանագրային ծառայություն անցնել
Վոլոդիմիր Զելենսկին թույլատրել է 60 տարեկանից բարձր քաղաքացիներին պայմանագրային ծառայություն անցնել

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին 60 տարեկանից բարձր քաղաքացիներին պայմանագրային զինվորական ծառայության իրավունք է շնորհել, հաղորդում են ուկրաինական լրատվամիջոցները։

Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ստորագրել է մի շարք օրենքներ, որոնք հուլիսին Ռադայում ընդունվել էին պատգամավորների կողմից։

Ըստ ուկրաինական լրատվամիջոցների՝ սա թույլ է տալիս փորձառու մասնագետներին օգնել բանակին ոչ մարտական և մասնագիտացված պաշտոններում։

Այս օրենքը Ուկրաինայի խորհրդարանի կողմից ընդունվել է 2025 թվականի հուլիսի 16-ին։

Միևնույն ժամանակ, Զելենսկին ստորագրել է օրենք, որը նախատեսում է լրացուցիչ վճարումներ բարձրագույն ռազմական ուսումնական հաստատությունների և դրանց կառուցվածքային ստորաբաժանումների դասախոսներին։

Վոլոդիմիր Զելենսկին նաև ստորագրել է օրենք, որը նախատեսում է բժշկական և դեղագործական ուսանողների համար պարտադիր սպայական պատրաստության վերականգնում համալսարաններում։