Ֆրիդրիխ Մերց. Դոնալդ Թրամփը կշարունակի կառավարել Կոնգրեսի շրջանցմամբ
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը կարծում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը առաջիկա երկու տարիների ընթացքում նույնպես կգործի Կոնգրեսի շրջանցմամբ՝ գործադիր հրամանագրեր արձակելու ճանապարհով։
«Վերջին երկու տարիների ընթացքում Թրամփը հիմնականում առանց Կոնգրեսի հետ համաձայնեցման էր կառավարում երկիրը։ Ինչո՞ւ պետք է հիմա որևէ բան փոխվի», – հայտարարել է Մերցը։
Գերմանիայի կանցլերը նշել է, որ ԱՄՆ միջանկյալ ընտրություններում դեմոկրատների հաղթանակն իր համար առանձնահատուկ ոգևորության պատճառ չի եղել։
«Փոփոխությունը կվերաբերի բյուջեի պլանավորմանը և, անշուշտ, նաև զինված ուժերի հետ կապված հարցերին», – հայտարարել է Մերցը։
ԱՄՆ Սահմանադրությամբ պետական բյուջեի հաստատման լիազորությունը Կոնգրեսինն է։ Կոնգրեսը կարող է նաև ազդեցություն ունենալ ռազմական հարցերի վրա, այդ թվում՝ Եվրոպայում տեղակայված ամերիկյան զորքերի թվաքանակի վրա։