Վոլոդիմիր Զելենսկին, Սթիվ Վիտկոֆը, Ջարեդ Քուշները և Ֆրիդրիխ Մերցը բանակցություններ են վարում Բեռլինում
Վոլոդիմիր Զելենսկին, Սթիվ Վիտկոֆը, Ջարեդ Քուշները և Ֆրիդրիխ Մերցը բանակցություններ են վարում Բեռլինում

Բեռլինում բանակցություններ են ընթանում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու, ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչներ Սթիվ Վիտկոֆի և Ջարեդ Քուշների, ինչպես նաև Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի մասնակցությամբ։

Բեռլինում ամերիկա-ուկրաինական բանակցությունները սկսվել են երեկ և վերսկսվել այսօր։ Ինչպես երեկ կայացած հանդիպումից հետո հայտարարել է Սթիվ Վիտկոֆը, Բեռլինում կայացած ամերիկյան և ուկրաինական պատվիրակությունների բանակցություններում զգալի առաջընթաց է գրանցվել։

Ինչպես նշել են Ուկրաինայի նախագահի աշխատակազմում, ԱՄՆ նախագահի և Գերմանիայի կանցլերի հետ շարունակվող բանակցություններից հետո Վոլոդիմիր Զելենսկին հանդիպում կունենա Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի, այնուհետև Բունդեսթագի նախագահ Յուլիա Կլեկների հետ։ Ավելի ուշ մամուլի առջեւ կհայտնվեն Վոլոդիմիր Զելենսկին եւ Ֆրիդրիխ Մերցը։ Օրվա վերջում Ֆրիդրիխ Մերցի կանցլերի մոտ կհավաքվեն Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Լեհաստանի, Դանիայի, Ֆինլանդիայի, Նորվեգիայի, Շվեդիայի, Եվրամիության և ՆԱՏՕ-ի ղեկավարները։