Աշխարհում նավթի գինը բարձրացել է, և մեկ բարելի արժեքը կազմում է 113.4 դոլար
Հոկտեմբերի 31-ին համաշխարհային շուկայում նավթի մեկ բարելի գինը բարձրացել է մոտ 2.3%-ով։
Այսօրվա տվյալներով՝ Brent նավթի մեկ բարելի գինը 2.4%-ով բարձր է երեկվա համեմատ և կազմում է 113.4 ԱՄՆ դոլար։
Գնի աճ է նկատվում նաև ամերիկյան հում նավթի դեպքում։ Հոկտեմբերի 31-ին մեկ բարելի գինը կազմել է 104.1 ԱՄՆ դոլար, ինչը 2.12%-ով բարձր է երեկվա գնից։