Վոլոդիմիր Զելենսկին Ռադայի հաստատմանը ներկայացրել է ռազմական դրության և զորահավաքի երկարաձգման մասին հրամանագրերը
Վոլոդիմիր Զելենսկին Ռադայի հաստատմանը ներկայացրել է ռազմական դրության և զորահավաքի երկարաձգման մասին հրամանագրերը

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Գերագույն Ռադայի հաստատմանն է ներկայացրել երկրում ռազմական դրության երկարաձգման և զորահավաքի մասին հրամանագրերը։ Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ համապատասխան օրինագծերն արդեն գրանցվել են խորհրդարանում։

Զելենսկու հրամանագրերը նախատեսում են երկրում ռազմական դրության և ընդհանուր մոբիլիզացիայի երկարաձգում ևս 90 օրով։

Ուկրաինայում ռազմական դրության ռեժիմը գործում է 2022 թվականի փետրվարի 24-ից, երբ Ռուսաստանը լայնամասշտաբ պատերազմ սկսեց։ Վերջին անգամ այն երկարաձգվեց մինչև մայիսի 20-ը։