Վոլոդիմիր Զելենսկին նամակ է գրել ԵՄ առաջնորդներին. Անարդար կլինի ԵՄ-ում լինել առանց քվեարկության իրավունքի, Ուկրաինան արժանի է հավասար իրավունքների
Վոլոդիմիր Զելենսկին նամակ է գրել ԵՄ առաջնորդներին. Անարդար կլինի ԵՄ-ում լինել առանց քվեարկության իրավունքի, Ուկրաինան արժանի է հավասար իրավունքների

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին անարդար է անվանել Եվրամիության «ասոցացված անդամակցության» գաղափարը։

ԵՄ առաջնորդներին ուղղված նամակում Զելենսկին նշել է, որ Գերմանիայի առաջարկը՝ Ուկրաինային ԵՄ-ում «ասոցացված» կարգավիճակ տրամադրելու մասին, «անարդար» է, քանի որ դա կզրկի Կիևին ԵՄ-ում քվեարկելու իրավունքից։

«Անարդար կլինի ԵՄ-ում լինել առանց քվեարկելու իրավունքի։ Ժամանակն է առաջ շարժվել դեպի Ուկրաինայի լիիրավ անդամակցություն», – ասել է Ուկրաինայի նախագահը։

Զելենսկին շնորհակալություն է հայտնել եվրոպացի առաջնորդներին պատերազմի ժամանակ ցուցաբերած աջակցության համար և նշել, որ Ուկրաինան ամբողջ Եվրամիության համար ծառայում է որպես ռուսական ագրեսիայի դեմ պաշտպանական պատնեշ։

«Մենք պաշտպանում ենք Եվրոպան՝ ամբողջությամբ, ոչ մասամբ, ոչ էլ կիսատ միջոցներով։ Ուկրաինան արժանի է արդար մոտեցման և հավասար իրավունքների Եվրոպայում», – հավելել է Ուկրաինայի նախագահը։

Նամակը հասցեագրված է. ԵՄ խորհրդի նախագահ Անտոնիո Կոստային, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին և Կիպրոսի նախագահ Նիկոս Քրիստոդուլիդեսին։

Ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Ուկրաինային առաջարկել էր ԵՄ նիստերին մասնակցելու իրավունք առանց քվեարկության իրավունքի՝ որպես ԵՄ լիիրավ անդամակցության միջանկյալ քայլ։