Վոլոդիմիր Զելենսկին կոչ է անում ԱՄՆ-ին, Եվրոպային և այլ երկրներին ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա. Խնդրում եմ, պահանջեք նոր արդյունավետ պատժամիջոցներ՝ սպանությունները և հարվածները դադարեցնելու նպատակով

18:35, 06.06.2025

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին կրկին կոչ է անում ԱՄՆ-ին, Եվրոպային և այլ երկրներին՝ ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա։

Զելենսկու խոսքով՝ անցած գիշեր Ուկրաինայի վրա հարձակումը իրականացվել է ավելի քան 400 անօդաչու սարքի և 40 հրթիռի կիրառմամբ։

«Խնդրում եմ, կոչ եմ անում աջակցել բոլոր ջանքերին, որպեսզի Ռուսաստանի վրա արդարացի ճնշում գործադրվի։ Աջակցեք դիվանագիտությանը, քաղաքական և տնտեսական ճնշմանը։ Խնդրում եմ՝ պահանջեք նոր արդյունավետ պատժամիջոցներ Ռուսաստանի և նրանց ռեժիմի դեմ՝ սպանությունների և հարվածների դադարեցման, իսկական խաղաղության հասնելու նպատակով», – հայտարարել է Զելենսկին։

Հիշեցնենք, որ անցած գիշեր Ռուսաստանը լայնամասշտաբ հարձակում է իրականացրել Ուկրաինայի վրա։ Հարված է հասցվել մայրաքաղաք Կիևին, որտեղ զոհվել է երեք մարդ և վիրավորվել՝ 27-ը։ Անօդաչուներով և հրթիռներով հարձակում է իրականացվել նաև Լուցկ քաղաքի վրա, որտեղ վիրավորվել է հինգ մարդ։

Նմանատիպ