Վոլոդիմիր Զելենսկին Կիևում հանդիպել է Էստոնիայի, Լատվիայի, Լիտվայի, Նորվեգիայի, Ֆինլանդիայի, Շվեդիայի և Իսլանդիայի արտաքին գործերի նախարարներին
Վոլոդիմիր Զելենսկին Կիևում հանդիպել է Էստոնիայի, Լատվիայի, Լիտվայի, Նորվեգիայի, Ֆինլանդիայի, Շվեդիայի և Իսլանդիայի արտաքին գործերի նախարարներին

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Կիևում հանդիպել է Էստոնիայի, Լատվիայի, Լիտվայի, Նորվեգիայի, Ֆինլանդիայի, Շվեդիայի և Իսլանդիայի արտաքին գործերի նախարարներին։

«Նրանց այցը բարեկամ, գործընկեր երկրների ամուր աջակցության և համերաշխության կարևոր ուղերձ է Ուկրաինային, հատկապես ամենալուրջ մարտահրավերների ժամանակ։ Շնորհակալ եմ Բալթյան և Հյուսիսային Եվրոպայի երկրներին՝ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և անկախության պաշտպանության գործում մշտական ​​ակտիվ և արդյունավետ աջակցության համար»,- ասել է Վոլոդիմիր Զելենսկին։

Իր հերթին Էստոնիայի արտաքին գործերի նախարար Ուրմաս Ռէինսալուն «Ռոյթեր» գործակալութեան հետ հարցազրույցի ժամանակ հայտարարեց, որ Եվրոպական երկրները պէտք է կրկնապատկեն իրենց պաշտպանական ծախսերը՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի պատճառով։ Նրա խոսքով՝ Էստոնիան պլանավորում է պաշտպանական ծախսերը հասցնել ՀՆԱ-ի 3%-ի։

«Մենք կցանկանայինք, որ եվրոպական երկրները կրկնապատկեն իրենց պաշտպանական ծախսերը Ուկրաինայում պատերազմի ժամանակ և դրանից հետո։ Մենք մտադիր ենք մեր ՀՆԱ-ի 3%-ը ծախսել ազգային պաշտպանության վրա։

Ռեյնսալուն նաև ասել է, որ Եվրամիությունը պետք է մեծացնի ռազմական օգնությունն Ուկրաինային։

Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը «Twitter» սոցիալական ցանցում գրել է, որ ԵՄ պատժամիջոցների խստացումը, Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքի վերականգնումը, ֆինանսական աջակցությունը և եվրաատլանտյան ձգտումները Կիևում քննարկվել են յոթ երկրների արտգործնախարարների հետ։