Վոլոդիմիր Զելենսկին Կիևում բնակելի շենքի վրա հարձակումն անվանում է «դաժան» և «գարշելի», իսկ գործընկերներին կոչ է անում ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի դեմ

16:32, 25.09.2026
Ռուսաստանի կողմից Կիևի վրա իրականացված օդային հարձակումներին արձագանքել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։ Նա բնակելի շենքերի վրա հասցված հարվածներն անվանել է դաժան և գարշելի։ Դեպքի հետևանքով զոհված երիտասարդի ընտանիքին նա ցավակցություն է հայտնել։
«Այսօր առավոտյան ռուսները Կիևում անօդաչու թռչող սարքով հարվածել են բնակելի շենքի։ Ցավոք, 14-ամյա տղա է զոհվել։ Ցավակցում եմ նրա ընտանիքին և մերձավորներին։ Եվս յոթ մարդ վիրավորվել է։ Տեղում հրդեհը մարված է, և առաջին արձագանքման թիմերը հաղթահարում են տեղում առկա իրավիճակը», – գրում է Վոլոդիմիր Զելենսկին։
Ուկրաինայի նախագահի խոսքով՝ ռուսական ուժերը առավոտից ռմբակոծել են ութ շրջան, որոնց թվում էր նաև բժշկական կլինիկան, որտեղ պացիենտներ կային։
«Օրվա սկզբից ի վեր ընդհանուր առմամբ ութ շրջան է ռմբակոծվել։ Օդեսայում փոստի օբյեկտի վրա կրկնակի հարվածի հետևանքով մեկ մարդ է զոհվել։ Զապորոժիեում բժշկական կլինիկա են ռմբակոծել, երբ մարդիկ ներսում էին։ Վիրավորներ կան նաև Սումիի և Նիկոլաևի մարզերում», – գրում է Զելենսկին։
Ուկրաինայի նախագահը եվրոպացի և ամերիկացի գործընկերներին կրկին աջակցության կոչ է արել։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը, ձմռան մոտենալուն զուգընթաց, միայն էսկալացիա է հրահրելու։
«Որպեսզի դիվանագիտությունն աշխատի, պետք է իրականացվեն ԱՄՆ-ի պատժամիջոցները և ուժեղացվեն եվրոպական պատժամիջոցները», – նշել է Ուկրաինայի նախագահը։
Վոլոդիմիր Զելենսկու խոսքով՝ խաղաղության բանալին գործընկերների ձեռքում է։

Նմանատիպ