Վոլոդիմիր Զելենսկին հայտարարում է, որ Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Վլադիմիր Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի

19:41, 11.10.2026

Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Վլադիմիր Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի։ Ուկրաինայի նախագահն այս մասին ասել է ABC News-ին տված հարցազրույցում։

«Խնդրում եմ, ասեք Պուտինին, որ մեզ երկու ամիս՝ 60 օր ժամանակ տա՝ դադար։ Լիարժեք հրադադար՝ 60 օրով, և մենք ընտրություններ կանցկացնենք։ Իհարկե, մենք պատրաստ կլինենք ընդունել ցանկացած որոշում, որը կկայացնի մեր ժողովուրդը՝ մասնավորապես ուկրաինացի ժողովուրդը», – ասել է Զելենսկին։

Ուկրաինայի նախագահի խոսքով՝ չնայած նախագահ Թրամփի հանդեպ ունեցած իր լիակատար հարգանքին՝ առաջնորդի ընտրությունը լիովին կախված է ուկրաինական հասարակությունից և հենց ժողովրդից։

«Այո, մենք պատերազմի մեջ ենք, և ընտրություններ անցկացնելն իսկապես բարդ խնդիր է», – նշել է Ուկրաինայի նախագահը։

Նմանատիպ