Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև հաջորդ եռակողմ բանակցությունները տեղի կունենան Աբու Դաբիում փետրվարի 4-5-ը
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև հաջորդ եռակողմ բանակցությունները տեղի կունենան Աբու Դաբիում փետրվարի 4-ին և 5-ին։
Նա ասել է, որ Ուկրաինան պատրաստ է բովանդակալից բանակցությունների։
«Մեր բանակցային թիմը հենց նոր է ներկայացրել իր զեկույցը։ Հաջորդ եռակողմ հանդիպումների ամսաթվերը նշանակված են՝ փետրվարի 4-ին և 5-ին Աբու Դաբիում։ Ուկրաինան պատրաստ է բովանդակալից բանակցությունների, և մենք հետաքրքրված ենք, որ արդյունքը մեզ մոտեցնի պատերազմի իրական և արժանապատիվ ավարտին։ Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր օգնում են մեզ», – գրել է Վոլոդիմիր Զելենսկին X սոցիալական ցանցում։