Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան անօդաչու թռչող սարքեր և փորձագետներ է ուղարկել Հորդանանում գտնվող ամերիկյան բազաները պաշտպանելու համար
Ուկրաինան անօդաչու թռչող սարքեր և փորձագետներ է ուղարկել Հորդանանում գտնվող ամերիկյան բազաները պաշտպանելու համար, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին The New York Times-ին տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները հինգշաբթի օրը օգնություն է խնդրել Ուկրաինայից, որին Կիևը անմիջապես արձագանքել է։
«Մենք անմիջապես արձագանքել ենք։ Ես ասել եմ. «Այո, իհարկե, մենք կուղարկենք մեր փորձագետներին»», – ասել է Զելենսկին։
Զելենսկին նաև նշել է, որ Իրանում ԱՄՆ-Իսրայել պատերազմի սկսվելուց մի քանի օր անց ինքը և իր թիմը օգնության խնդրանքներ են ստացել Բահրեյնից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Հորդանանից, Քուվեյթից, Կատարից և Սաուդյան Արաբիայից։
Զելենսկին նաև ասել է, որ Մերձավոր Արևելքի որոշ երկրներ «շատ սերտ հարաբերություններ ունեն Ռուսաստանի հետ»։