Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանի հետ բանակցություններն անհնար են մինչև ուկրաինական տարածքների ամբողջական ապաօկուպացումը
Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանի հետ բանակցություններն անհնար են մինչև ուկրաինական տարածքների ամբողջական ապաօկուպացումը

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու խոսքով՝ Ռուսաստանի հետ բանակցություններն անհնար են մինչև ուկրաինական տարածքների ամբողջական ապաօկուպացումը։ Այս մասին Ուկրաինայի նախագահը հայտարարել է «Սի Էն Էն»-ին տված հարցազրույցում։

«Ոչ մի պատժամիջոցներ չեն կարող չեղարկվել։ Մենք չենք կարող որևէ բան քննարկել Ռուսաստանի հետ, քանի դեռ նա չի հեռանա այստեղից։ Պատերազմից հետո, այո, կարելի է խոսել որոշակի պատժամիջոցների վերացման, հատուցումների, նրանց կողմից վճարումների, դիվանագիտության մասին։ Մենք կարող ենք ցանկացած երկրի ղեկավարի, ցանկացած միջազգային կառույցի ներգրավել նման բանակցություններում, բայց միայն այն բանից հետո, երբ Ռուսաստանը կազատի մեր բոլոր տարածքները»,- ասել է Զելենսկին։

Նրա խոսքով, առանց Ուկրաինայի ապաօկուպացիայի բանակցություններ վարելն իմաստ չունի, քանի որ Ռուսաստանը հետ կշրջվի և նորից կանի նույն բանը։

«Մեր նպատակն է ապաօկուպացնել մեր ողջ տարածքը։ Հիմնական նպատակը ապաօկուպացումն է։ Մենք չենք կարող թույլ տալ, որ Ռուսաստանը շարունակի նույն օկուպացիան, որը նա անում է 2014 թվականից։ Կբռնեն հակամարտությունը, պայմանավորվածությունները, բանակցությունները սառեցնելու ճանապարհը, կուժեղանան ու նորից կսկսեն առաջ գնալ կամ ինչ-որ պայմաններ են առաջ քաշելու, ծայրահեղ պայմաններ, և մեզ կասեն՝ կա՛մ ենթարկվեք, կա՛մ մենք կշարունակենք ներխուժումը։ Սա նրանց ռազմավարությունն է, քեզնով են ճաշում, քեզ քիչ-քիչ ուտում են։ Ես սա ռուսական մարդակերություն եմ անվանում։ Ես չեմ ցանկանում մասնակցել այս խաղին, դա ինձ դուր չի գալիս»,- ասել է Զելենսկին։

Միաժամանակ նախագահը նշել է, որ չի կարող բացահայտել Ուկրաինայի հակահարվածի հետ կապված բոլոր մանրամասները, սակայն Ուկրաինան կանգ չի առնի և կշարունակի դանդաղ, քայլ առ քայլ առաջ գնալ։