Վոլոդիմիր Զելենսկին հաստատել է, որ Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով ԱՄՆ-ի ապագա հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելոգը կայցելի Ուկրաինա

11:11, 19.12.2024

Կիևը հաստատում է, որ Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի ապագա հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելոգը կայցելի Ուկրաինա։

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու խոսքով՝ այս այցը տեղի կունենա Թրամփի երդմնակալության արարողությունից առաջ։

«Այցը տեղի կունենա հունվարի սկզբին։ Սպասում ենք պարոն Քելոգին, իսկ հետո կխոսենք, թե նա ինչ նկատի ունի կամ ինչ նկատի ուներ»,- ասել է Ուկրաինայի նախագահը` անդրադառնալով Ռուսաստան-Ուկրաինա պատերազմին վերջ դնելու մասին Քելոգի կողմից լրատվամիջոցներում նախկինում արտահայտած մտքերին։

Ավելի վաղ Reuters-ը հայտնել էր, որ հունվարի սկզբին Քելոգը կայցելի Կիև և եվրոպական մի շարք այլ քաղաքներ: Հրատարակության տվյալներով՝ Քելոգն այս ընթացքում չի նախատեսում այցելել Մոսկվա և Կիևում կհանդիպի պաշտոնյաների հետ։

Նմանատիպ