Վոլոդիմիր Զելենսկին հաստատել է, որ Ջեյ Դի Վանսին Ուկրաինա այցելելու հրավեր է ուղարկել

21:16, 24.03.2025

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հաստատել է, որ հրավեր է ուղարկել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին՝ այցելելու Ուկրաինա։ Այս մասին Զելենսկին ասել է Time-ին տված հարցազրույցում։

Լրատվամիջոցները հայտնում են, որ իրենց վերջին հեռախոսազրույցներից մեկում Զելենսկին առաջարկել է Վենսին վերանայել պատերազմի ժամանակ Ուկրաինա չայցելելու իր որոշումը։

Ըստ տեղեկությունների՝ ԱՄՆ փոխնախագահը չի արձագանքել հրավերին։

Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ Վլադիմիր Զելենսկին կոչ էր արել Վենսին այցելել Ուկրաինա՝ սեփական աչքերով տեսնելու, թե ինչ է կատարվում երկրում։

Նմանատիպ