Վոլոդիմիր Զելենսկին և ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը մասնակցելու են Բրյուսելում նախատեսված «Ռամշտայն» ձևաչափով հանդիպմանը՝ տեսակապի միջոցով

12:42, 11.04.2025

Ուկրաինայի նախագահ Վլոդիմիր Զելենսկին և ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը այսօր տեսակապի միջոցով կմասնակցեն Բրյուսելում նախատեսված Ուկրաինայի պաշտպանության կոնտակտային խմբի՝ «Ռամշտայն» ձևաչափով հանդիպմանը։ Այս մասին լրագրողներին հայտնել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը՝ հանդիպման մեկնարկից առաջ։

Պիստորիուսի խոսքով՝ Հեգսեթը չէր կարողանա անձամբ մասնակցել կոնտակտային խմբի հանդիպմանը։

«Այսօր ներկայացված կլինի մոտ 40 երկիր, այդ թվում՝ ԱՄՆ-ը, որը այստեղ ներկայացված է պատվիրակությամբ։ Մեր ամերիկացի գործընկերը՝ Փիթ Հեգսեթը, կմիանա մեզ տեսակապի միջոցով։ Ես հատկապես ուրախ եմ դրա համար, ինչպես նաև Ուկրաինայի նախագահ Վլոդիմիր Զելենսկու մասնակցության համար», – ասել է Բորիս Պիստորիուսը։

Նրա խոսքով՝ Ուկրաինայի նախագահ Վլոդիմիր Զելենսկին ևս կմասնակցի տեսակապով։

Հիշեցնենք, ավելի վաղ մամուլում հայտնվել էր տեղեկություն, թե Փիթ Հեգսեթը «Ռամշտայն» հանդիպմանը չի մասնակցի ոչ անձամբ, ոչ էլ տեսակապով։

Այսօր Բրյուսելում Ուկրաինայի պաշտպանության կոնտակտային խմբի՝ «Ռամշտայն» ձևաչափով հանդիպումը տեղի է ունենում Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի նախագահությամբ։ Ջո Բայդենի վարչակազմի ժամանակ «Ռամշտայն» հանդիպումները նախագահում էր ԱՄՆ-ը։մի

Նմանատիպ