Նյու Յորք նահանգի Բրուքլին քաղաքում եռահարկ շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվն աճել է

19:17, 12.11.2026

Նյու Յորքում, մասնավորապես Բրուքլինի շրջանում, եռահարկ շենքի փլուզման հետևանքով, վերջին տվյալներով, զոհվել է ութ մարդ։ Վիրավորվել է առնվազն 19 մարդ, այդ թվում՝ երեք փրկարար։ Վիրավորներից հինգը գտնվում են ծանր վիճակում։

Հայտնի է, որ փլատակներից դուրս են բերվել առնվազն յոթ երեխա և մեկ հղի կին, չնայած դեռևս պարզ չէ՝ նրանք վիրավորների, թե մահացածների մեջ են։

Դեպքի վայրում որոնողական-փրկարարական աշխատանքներ են ընթանում։

Օթերևութաբանների կանխատեսմամբ՝ Նյու Յորքում շուտով սպասվում են ուժեղ անձրևներ և փոթորիկներ, որոնք կբարդացնեն փրկարարական գործողությունը և կստեղծեն լրացուցիչ վտանգ տեղում։

Նմանատիպ