Վոլոդիմիր Զելենսկին ասում է, որ խաղաղության ծրագրի վրա աշխատանքը գտնվում է եզրափակիչ փուլում, փաստաթուղթը շուտով կհանձնվի ԱՄՆ-ին
Վոլոդիմիր Զելենսկին ասում է, որ խաղաղության ծրագրի վրա աշխատանքը գտնվում է եզրափակիչ փուլում, փաստաթուղթը շուտով կհանձնվի ԱՄՆ-ին

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ասում է, որ 20 կետից բաղկացած խաղաղության ծրագրի վրա աշխատանքը գտնվում է եզրափակիչ փուլում, փաստաթուղթը շուտով կհանձնվի ԱՄՆ-ին, գրել է Զելենսկին սոցիալական ցանցերում։

«Այսօր օրակարգում են ամերիկյան կողմի հետ քննարկումները մի փաստաթղթի շուրջ, որը մանրամասն կներկայացնի Ուկրաինայի հետպատերազմյան վերականգնման և տնտեսական զարգացման գործընթացը։ Միաժամանակ, մենք ավարտում ենք հիմնարար փաստաթղթի 20 կետերի վրա աշխատանքը, որոնք կարող են որոշել պատերազմի ավարտի պարամետրերը, և մենք հույս ունենք, որ փաստաթուղթը կհանձնենք ԱՄՆ-ին մոտ ապագայում՝ նախագահ Թրամփի թիմի և եվրոպացի գործընկերների հետ համատեղ աշխատանքից հետո», – գրել է Զելենսկին։

Ըստ Ուկրաինայի նախագահի՝ ինքը և իր գործընկերները շատ արդյունավետ աշխատում են ապագա անվտանգությունն ապահովելու և ռուսական ագրեսիայի կրկնությունը կանխելու համար։

Զելենսկին նշել է, որ վաղը նախատեսում է հանդիպել «կամավորների կոալիցիայի» հետ։

Նրա խոսքով՝ այժմ քննարկվում են հիմնական հարցերը՝ ինչպես ստիպել Ռուսաստանին դադարեցնել սպանությունները և ինչը կոնկրետ կխանգարի Ռուսաստանին երրորդ միջամտությունից։

Զելենսկին նշել է, որ այս շաբաթ կարող են լինել լավ լուրեր արյունահեղության ավարտի վերաբերյալ։

«Մենք շարունակում ենք ամեն օր, գործնականում 24/7 ռեժիմով, շփվել մեր բոլոր գործընկերների հետ՝ պատերազմը դադարեցնելու արդյունավետ և իրատեսական քայլերը որոշելու համար։ Ամեն ինչ պետք է արվի հուսալիորեն և արժանապատվորեն Ուկրաինայի համար», – գրել է Զելենսկին։