Վոլոդիմիր Զելենսկի. Վստահ եմ, որ Կոնգրեսն անպայման որոշում կկայացնի Ուկրաինային անհրաժեշտ օգնություն հատկացնելու վերաբերյալ

10:20, 10.02.2024

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հանդիպում է ունեցել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի երկկուսակցական պատվիրակության անդամների հետ։

Զելենսկին շնորհակալություն է հայտնել Հանրապետական ​​և Դեմոկրատական ​​կուսակցություններին Ռուսաստանի ագրեսիայի դեմ Ուկրաինային աջակցելու առումով։

Զելենսկին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամների հետ հանդիպման ժամանակ ընդգծել է, թե որքան կարևոր է Ուկրաինայի համար օգնության փաթեթը, որի շուրջ Կոնգրեսը դեռ համաձայնություն չի տվել։

«Մենք չենք կարող դադարեցնել պայքարը ագրեսորի դեմ։ Պայքարի արդյունավետության համար , մեզ անհրաժեշտ է մեր դաշնակիցների աջակցությունը, առաջին հերթին՝ Միացյալ Նահանգների աչակցությունը։ Վստահ եմ, որ Կոնգրեսն անպայման որոշում կկայացնի Ուկրաինային անհրաժեշտ օգնություն հատկացնելու մասին»,- ասել է Զելենսկին։

Նմանատիպ