Վոլոդիմիր Զելենսկի - Ոչ ոք չի կարող հավերժ խաբել ամբողջ աշխարհին, նույնիսկ Պուտինը, ոչ ոք չի կարող բոլորի դեմ գնալ
Վոլոդիմիր Զելենսկի - Ոչ ոք չի կարող հավերժ խաբել ամբողջ աշխարհին, նույնիսկ Պուտինը, ոչ ոք չի կարող բոլորի դեմ գնալ

Ոչ ոք չի կարող հավերժ խաբել ամբողջ աշխարհին, նույնիսկ Պուտինը,- ասել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Իռլանդիայի խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ։

Զելենսկին շնորհակալություն է հայտնել Իռլանդիային ուկրաինացի փախստականներին ապաստան և պաշտպանություն տրամադրելու, ինչպես նաև Ուկրաինային անսասան աջակցության համար։

«Իռլանդիան հստակորեն աջակցել է մեր անկախությանը և այս պատերազմի արդարացի ավարտին։ Շնորհակալություն, որ չեք կորցնում հավատը, ինչպես որ մենք չենք կորցնում հավատը, որ կգա այն օրը, երբ մենք խաղաղությամբ կընդունենք մեր բոլոր ընկերներին Ուկրաինայում։ Երբ դուք ունեք ազգերի իսկական համայնք, ոչ ոք չի կարող մեզ հաղթել։ Ոչ ոք չի կարող միայնակ ոչնչացնել աշխարհը, ոչ Ռուսաստանը, նույնիսկ իր մի քանի ընկերների հետ։ Ոչ ոք չի կարող հավերժ խաբել ամբողջ աշխարհին, նույնիսկ Պուտինը։ Ոչ ոք չի կարող բոլորի դեմ գնալ», – ասել է նա։

Բացի այդ, Զելենսկին ասել է, որ այն ռուսներին, ովքեր սպանում են ուկրաինացիների, պետք է արգելվի մուտք գործել այլ երկրներ։ Նրա խոսքով, Ռուսաստանը ցանկանում է Ուկրաինային վերաբերվել որպես իր սեփականության։

«Մարդկային հիշողությունը հաճախ կարճ է, իսկ ուշադրության տևողությունը կարող է անցողիկ լինել։ Հետևաբար, խնդրում եմ, ամեն անգամ հիշեցրեք աշխարհին, որ Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժումը հանցավոր և չհրահրված ագրեսիայի ակտ է, որը պահանջում է արդարադատություն։ Ռուսաստանը ցանկանում է Ուկրաինային վերաբերվել որպես իր սեփականության։ Եվ նա ուկրաինացիներին վերաբերվում է այնպես, կարծես նրանք պետք է լինեն իր բակում, ինչպես անասուններ։ Ռուս մարդասպանները չպետք է կարողանան ազատորեն շրջել աշխարհով մեկ, կարծես ոչ մի վատ բան չեն արել։ Ագրեսորը պետք է պատասխանատվության ենթարկվի», – ասել է Զելենսկին։