Վոլոդիմիր Զելենսկի - Ուկրաինայի ժամանակավորապես օկուպացված տարածքներում գտնվող շատ ուկրաինացիներ պահում են մեր դրոշը, քանի որ գիտեն, որ մենք մեր հողը չենք տա օկուպանտին
«Մեր հողը չենք նվիրի օկուպանտին», – այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Կիևում Ուկրաինայի պետական դրոշի օրվա կապակցությամբ կազմակերպված միջոցառման ժամանակ։
Ինչպես նշել է Զելենսկին, այս դրոշը Ուկրաինայի օկուպացված տարածքներում ապրող շատ ուկրաինացիների համար նպատակ և երազանք է։
«Այս դրոշը Ուկրաինայի ժամանակավորապես օկուպացված տարածքներում ապրող շատ ուկրաինացիների համար նպատակ և երազանք է։ Նրանք պահում են այս դրոշը։ Նրանք պահում են այն, որովհետև գիտեն՝ մենք մեր հողը չենք նվիրի օկուպանտին։ Այս դրոշը ամենաթանկ խորհրդանիշն է մեր հարյուրավոր զինվորների համար՝ տղամարդկանց և կանանց ամբողջ Ուկրաինայից, ովքեր պաշտպանում են առաջնագիծը ոչ միայն կոնկրետ ուղղությամբ, ոչ միայն Վովչանսկը կամ Դոբրոպիլան, այլ ամբողջ Ուկրաինան», – հայտարարել է Ուկրաինայի նախագահը։
Ուկրաինայի դրոշի օրվա միջոցառման ժամանակ մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք է մատուցվել պատերազմում զոհվածների հիշատակին։