Վոլոդիմիր Զելենսկի - Ուկրաինան պատմական համաձայնության է հասել Ֆրանսիայի հետ՝ իր ավիացիոն ուժերը հզորացնելու համար
Վոլոդիմիր Զելենսկի - Ուկրաինան պատմական համաձայնության է հասել Ֆրանսիայի հետ՝ իր ավիացիոն ուժերը հզորացնելու համար

Ուկրաինան պատմական համաձայնության է հասել Ֆրանսիայի հետ՝ իր ավիացիոն ուժերը հզորացնելու համար: Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ համաձայնագիրը կստորագրվի երկուշաբթի օրը՝ Ֆրանսիա կատարելիք այցի ընթացքում:

«Մենք պատրաստել ենք պատմական համաձայնագիր Ֆրանսիայի հետ: Սա զգալիորեն կամրապնդի մեր ավիացիոն ուժերը, կպաշտպանի մեր երկինքը և այլ պաշտպանական հնարավորությունները», – ասել է Զելենսկին:

Բացի այդ, Զելենսկին ասել է, որ երեքշաբթի օրը ակնկալում է «արդյունավետ այց» Իսպանիա, որի շուրջ աշխատանքներն արդեն երկար ժամանակ են ընթանում:

Ուկրաինայի նախագահը նշել է, որ Իսպանիան ևս մեկ ուժեղ երկիր է, որը միացել է գործընկերներին և նախաձեռնություններին, որոնք իսկապես օգնում են Ուկրաինային: