Վոլոդիմիր Զելենսկի - Ուկրաինան գազ կներմուծի Հունաստանից՝ ձմեռային կարիքները բավարարելու համար
Վոլոդիմիր Զելենսկի - Ուկրաինան գազ կներմուծի Հունաստանից՝ ձմեռային կարիքները բավարարելու համար

Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան գազ կներմուծի Հունաստանից՝ ձմեռային կարիքները բավարարելու համար։

«Մենք արդեն պատրաստել ենք Հունաստանի հետ համաձայնագիր՝ Ուկրաինային գազի մատակարարման վերաբերյալ, որը կլինի ևս մեկ ուղի՝ ձմռան համար առավելագույն ներմուծումն ապահովելու համար։ Մենք արդեն ունենք համաձայնագրեր գազի ներմուծման ֆինանսավորման վերաբերյալ, մենք կծածկենք գրեթե երկու միլիարդ եվրո, որը անհրաժեշտ է գազի ներմուծման համար՝ ռուսական հարվածների պատճառած վնասը փոխհատուցելու համար», – տեսաուղերձում ասել է Վոլոդիմիր Զելենսկին։

Ուկրաինայի նախագահն այս հայտարարությունն արել է այսօր Հունաստան կատարելիք իր նախատեսված այցից առաջ, որտեղից նա կմեկնի Ֆրանսիա և Իսպանիա։