Վոլոդիմիր Զելենսկի – Ուկրաինան և Բուլղարիան աշխատում են գազային միջանցք ստեղծելու ուղղությամբ

22:20, 30.03.2026

Ուկրաինան և Բուլղարիան աշխատում են գազային միջանցք ստեղծելու ուղղությամբ։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։

Զելենսկիի խոսքով՝ միջանցքը թույլ կտա տարեկան ստանալ 10 միլիարդ խորանարդ մետր գազ։

«Մենք հույս ունենք, որ այս միջանցքը տեխնիկապես կավարտվի տարեվերջին։ Այս միջանցքի միջոցով Ուկրաինան կարող է տարեկան ստանալ մոտ 10 միլիարդ խորանարդ մետր գազ։ Սա նաև մեզ համար էներգետիկ անվտանգության երաշխավորման ձևերից մեկն է», – նշել է Զելենսկին։

Նմանատիպ