Վոլոդիմիր Զելենսկի – Վլադիմիր Պուտինը ռմբակոծել է Ուկրաինան հյուսիսկորեական բալիստիկ հրթիռներով, այդ թվում՝ «Զիրկոն»-ով և կառավարվող ավիառումբերով

13:58, 11.08.2026

Ըստ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի, Վլադիմիր Պուտինը ռմբակոծել է Ուկրաինան հյուսիսկորեական բալիստիկ հրթիռներով, այդ թվում՝ «Զիրկոն»-ով և կառավարվող ավիառումբերով։

«Սա դաժան հարձակում էր, որը նախատեսված էր առավելագույն վնաս հասցնելու համար, մասնավորապես՝ քաղաքացիական ենթակառուցվածքներին», – գրել է Զելենսկին սոցիալական ցանցերում։

Զապորոժիեում հարձակման հետևանքով զոհվել է վեց մարդ, վիրավորվել՝ 19-ը։ Վնասվել են ինչպես բնակելի, այնպես էլ ոչ բնակելի շենքեր։

Զելենսկին նշել է, որ հարձակման թիրախը Կիևի հիվանդանոցն ու առևտրային օբյեկտներն են։ Ինչպես նաև Խերսոնի և Խարկովի էլեկտրական ենթակառուցվածքները։ Ռմբակոծվել են նաև Դոնեցկի, Դնեպրի և Նիկոլաևի մարզերը։

«Ռուսաստանի ձեռնարկած յուրաքանչյուր քայլ՝ բալիստիկ հրթիռների արտադրությունը, հյուսիսկորեական սարքավորումների ներմուծումը, զորահավաքի նախապատրաստությունները, ցույց են տալիս, որ Մոսկվան պատրաստվում է ոչ թե խաղաղության, այլ սրման», – ասել է Զելենսկին։

Վոլոդիմիր Զելենսկին կրկին կոչ է արել արևմտյան գործընկերներին ավելացնել հակաօդային պաշտպանությունը ամրապնդելու համար օգնությունը, մասնավորապես՝ «Պատրիոտ» հրթիռային համակարգերով։

Նմանատիպ