Վոլոդիմիր Զելենսկի. Վիկտոր Օրբանի քաղաքականությունը ուղղված է Ուկրաինայի և Եվրոպայի դեմ, նա դա օգտագործում է ներքին քաղաքականության մեջ՝ ցանկանալով Ուկրաինայում պատերազմը ծառայեցնել իր ընտրությունների շահերին

15:27, 10.06.2025

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ասում է, որ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Ուկրաինայի թեման օգտագործում է որպես քաղաքական առավելություն խորհրդարանական ընտրություններից առաջ։

«Ցավոք, Վիկտորի քաղաքականությունը ուղղված է Ուկրաինայի և Եվրոպայի դեմ։ Նա դա օգտագործում է իր ներքին քաղաքականության մեջ։ Նա ցանկանում է պատերազմը Ուկրաինայում ծառայեցնել իր անձնական շահերին ընտրություններում։ Դա անբարեխիղճ է», – ասել է Զելենսկին։

Զելենսկու խոսքով՝ Օրբանը «պատմական սխալ» է գործում և չի հասկանում, որ իր քաղաքականությունը «շատ ավելի լուրջ և վտանգավոր հետևանքներ կունենա»։

«Չեմ կարող ժպտալ և գրկել, երբ տեսնում եմ՝ իրականում ինչ է տեղի ունենում, քանի որ իրականությունն ու քաղաքականությունը չպետք է իրարից տարբերվեն։ Եթե պատրաստ ես անկեղծ հարաբերությունների, մենք կգտնենք ձևաչափը։ Բայց իմ դեմքի օգտագործումը սեփական ընտրությունների համար՝ ես դրան համաձայնություն չեմ տվել։ Ես այլ երկրի նախագահ եմ», – ընդգծել է նա։

Նմանատիպ