Վոլոդիմիր Զելենսկի. Նախագահ Թրամփի հետ լավ հանդիպում ունեցա, խոսեցինք դիվանագիտությունից, կարևոր է դիվանագիտական գործընթացի ակտիվացումը
Նախագահ Թրամփի հետ Օվալաձև աշխատասենյակում լավ հանդիպում ունեցա: Խոսեցինք դիվանագիտությունից, կարևոր է դիվանագիտական գործընթացի ակտիվացումը, – այս մասին սոցիալական ցանցում գրել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին:
Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահի հետ զրույցը վերաբերել է նաև «Պատրիոտ» համակարգերի արտադրության արտոնագրին:
«Նախագահ Թրամփի հետ Օվալաձև աշխատասենյակում լավ հանդիպում ունեցա: Շնորհակալություն այն ամենի համար, ինչ միասին անում ենք ուկրաինացիների կյանքը պաշտպանելու և դեպի խաղաղություն ձգտելու համար: Առաջին հերթին, նախագահ Թրամփին ցավակցություն հայտնեցի Լինդսի Գրեմի մահվան կապակցությամբ, ով Ուկրաինայի իսկական բարեկամն էր: Նախագահի հետ քննարկեցի «Պատրիոտ» համակարգերի արտադրության արտոնագրերը և մի քանի այլ գաղափարներ, որոնք կարող են օգնել մեզ: Խոսեցինք նաև դիվանագիտությունից: Կարևոր է դիվանագիտական գործընթացի ակտիվացումը: Մեր թիմերը կհամաձայնեցնեն հետագա հաղորդակցության մանրամասները: Երախտապարտ եմ Ամերիկայի Միացյալ Նահանգներին նման ամուր աջակցության համար», – գրել է Վոլոդիմիր Զելենսկին:
Ապիտակ տանը ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահների հանդիպումը տեղի է ունեցել լրատվամիջոցների համար փակ դռների հետևում, ինչից հետո Վոլոդիմիր Զելենսկին լքել է ԱՄՆ նախագահի նստավայրը: Կողմերը մեկնաբանություն չեն արել: