Վոլոդիմիր Զելենսկի. Մենք շարունակում ենք աշխատել նախագահ Մակրոնի նախաձեռնության վրա՝ զորքեր տեղակայելու Ուկրաինայում, ինչը կօգնի կայունացնել խաղաղության ճանապարհը
Մենք շարունակում ենք աշխատել նախագահ Մակրոնի նախաձեռնությամբ՝ կապված Ուկրաինայում զինվորականների տեղակայման հետ, ինչը կնպաստի խաղաղության ճանապարհի կայունացմանը, այս մասին գրում է Վլադիմիր Զելենսկին սոցցանցում։
Զելենսկու խոսքով՝ նա արդյունավետ հանդիպում է ունեցել Էմանուել Մակրոնի հետ։
«Մենք կիսում ենք ընդհանուր տեսլականը. հուսալի երաշխիքները էական են խաղաղության համար, որին իսկապես կարելի է հասնել: Մենք շարունակում ենք աշխատել նախագահ Մակրոնի նախաձեռնության վրա՝ զորքեր տեղակայելու Ուկրաինայում, ինչը կօգնի կայունացնել խաղաղության ճանապարհը»,- գրել է Զելենսկին։