Վոլոդիմիր Զելենսկի. Մենք կաշխատենք Հունգարիայի ցանկացած ղեկավարության հետ, որը ցանկանում է խաղաղ ապրել Ուկրաինայի հետ
Վոլոդիմիր Զելենսկի. Մենք կաշխատենք Հունգարիայի ցանկացած ղեկավարության հետ, որը ցանկանում է խաղաղ ապրել Ուկրաինայի հետ

Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ պատրաստ է աշխատել Հունգարիայի ցանկացած ղեկավարի հետ, որը Պուտինի դաշնակիցը չէ։ Վոլոդիմիր Զելենսկին այս մասին ասել է լրագրողների հետ զրույցում։

Զելենսկիի խոսքով՝ Հունգարիայի ներկայիս կառավարությունը հունգարացիների շրջանում հակաուկրաինական տրամադրություններ է հրահրում։

«Մենք ոչ մի կերպ չենք տարածում բացասականություն, ատելություն կամ անհարգալից վերաբերմունք հունգար ժողովրդի կամ մեր պետության քաղաքացիներ հանդիսացող ազգային փոքրամասնությունների նկատմամբ, և բոլորը գիտեն դա, ի տարբերություն Հունգարիայի ներկայիս կառավարության նախաձեռնությամբ տեղի ունեցողի», – նշել է Զելենսկին։

Ուկրաինայի առաջնորդը նաև ասել է, որ չի կարող ասել, թե ինչ կլինի, եթե Հունգարիայի ղեկավարությունը փոխվի, բայց վստահ է, որ պատրաստ է համագործակցել ցանկացած առաջնորդի հետ, որը Պուտինի դաշնակիցը չէ։

«Մենք կաշխատենք Հունգարիայի ցանկացած ղեկավարության, Հունգարիայում գտնվող ցանկացած անձի հետ, ով ցանկանում է աշխատել, խաղաղ ապրել Ուկրաինայի հետ, չխոչընդոտել մեր աշխարհաքաղաքական ընտրությունները և լինել լավ հարևաններ», – ասել է Ուկրաինայի նախագահը։