Վոլոդիմիր Զելենսկի. ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ներկայումս ի վիճակի չէ դադարեցնել ագրեսիան և վերականգնել խաղաղությունը՝ վետոյի հնացած համակարգի պատճառով
Վոլոդիմիր Զելենսկի. ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ներկայումս ի վիճակի չէ դադարեցնել ագրեսիան և վերականգնել խաղաղությունը՝ վետոյի հնացած համակարգի պատճառով

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու խոսքով՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չի կարողանում կասեցնել ագրեսիան՝ վետոյի հնացած համակարգի պատճառով։

«Այս տարի Ուկրաինան ՄԱԿ-ին ներկայացրեց ՄԱԿ-ի գլխավոր ինստիտուտի՝ Անվտանգության խորհրդի բարեփոխման տեսլականը։ Անվտանգության խորհուրդը ներկայումս ի վիճակի չէ դադարեցնել ագրեսիան և ընդհանրապես վերականգնել խաղաղությունը՝ հնացած վետոյի համակարգի պատճառով, որտեղ ագրեսորի կողմից վետոյի չարաշահման սահմանափակում չկա: Սա պետք է փոխվի»,- իր ամենօրյա ուղերձում ասել է Զելենսկին։

Ուկրաինայի նախագահը խոսել է նաև Ամերիկա կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների մասին և նշել, որ այժմ Ուկրաինայի պաշտպանական համակարգը էլ ավելի է ուժեղացել։

«Մենք ունենք նոր լուծումներ, նոր պաշտպանական փաթեթներ ԱՄՆ-ից՝ ներառյալ հրետանի, անհրաժեշտ արկեր, HighMars զինամթերք, ՀՕՊ հրթիռներ, ՀՕՊ լրացուցիչ համակարգեր, մարտավարական մեքենաներ և մի քանի այլ տեսակի զենքեր։ Մենք Կանադայի հետ պայմանագիր ունենք պաշտպանական երկարաժամկետ աջակցության շուրջ՝ կես միլիարդ ԱՄՆ դոլարի չափով»,- ասել է Վոլոդիմիր Զելենսկին։