Վոլոդիմիր Զելենսկի. Մադուրոն նման, ԱՄՆ-ն կարող է որևէ գործողություն անցկացնել Կադիրովի՝ այս մարդասպանի հետ, գուցե Պուտինը տեսնի դա և լավ մտածի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է ռազմական գործողություն իրականացնել Չեչենաստանի ղեկավար Ռամզան Կադիրովի դեմ՝ նույն կերպ, ինչպես դա արվեց Վենեսուելայի նախկին առաջնորդ Նիկոլաս Մադուրոյի դեպքում։ Այս մասին նա ասել է լրագրողների հետ զրույցում։
Զելենսկու խոսքով՝ Ռուսաստանի դեմ պատերազմը ավարտելու համար անհրաժեշտ է ճնշում գործադրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վրա, և նման գործողությունը կարող է ստիպել նրան լրջորեն մտածել։
«Ես կարծում եմ, որ ամերիկացիները արդյունավետ են։ Մենք արդեն ունենք լավ արդյունքներ, բայց ճնշումն ամբողջությամբ չի իրականացվում։ Նրանք պետք է ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա։ Նրանք ունեն դրա գործիքները և կարող են դա անել։ Եվ երբ շատ են ուզում՝ կարողանում են գտնել մարդկանց։ Կարևորն այն է, որ Ուկրաինան նրանց համար լինի առաջնահերթություն։ Ահա Մադուրոյի օրինակը։ Նրանք իրականացրին գործողություն։ Ամբողջ աշխարհը տեսավ արդյունքը։ Նրանք դա արեցին արագ։ Թող նույնը անեն Կադիրովի՝ այս մարդասպանին։ Գուցե հետո Պուտինը դա տեսնի և լրջորեն մտածի», — նշել է Զելենսկին։