Վոլոդիմիր Զելենսկի. Կարծում եմ՝ Ռուսաստանը կարող է բարձրացնել հրադադարի հարցը՝ առանձին ձեռնարկությունների նկատմամբ պատժամիջոցները վերացնելու դիմաց
Ռուսաստանը կարող է համաձայնվել երկարաժամկետ հրադադարի՝ պատժամիջոցների մեղմացման կամ վերացման դիմաց, Bloomberg-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։
Ուկրաինայի նախագահը կոչ է արել Միացյալ Նահանգներին և Եվրոպային պահպանել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները և դիմադրել դրանք մեղմացնելու Մոսկվայի փորձերին։
«Կարծում եմ՝ Ռուսաստանը կարող է բարձրացնել հրադադարի հարցը՝ առանձին ձեռնարկությունների նկատմամբ պատժամիջոցները վերացնելու դիմաց», – ասել է Զելենսկին։
Ուկրաինայի նախագահը պնդում է, որ տեղյակ է, որ ռուսները բարձրացնում են SWIFT համակարգի օգտագործման արգելքի վերացման հարցը, որպեսզի իրենց բանկերը կարողանան գործել։
«Այս ամենը մեծ ռիսկ է ներկայացնում Ուկրաինայի համար», – նշել է Զելենսկին։