Վոլոդիմիր Զելենսկի. Գերմանիայի հետ «Taurus» տիպի հրթիռների վերաբերյալ երկխոսությունը շարունակվում է
Գերմանիայի հետ «Taurus» տիպի հրթիռների վերաբերյալ երկխոսությունը շարունակվում է, սակայն ոչ՝ հրապարակային։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։
«Մենք աշխատում ենք այս ուղղությամբ։ Կան որոշ թեմաներ, որոնց վերաբերյալ ես և Գերմանիայի կանցլերը պայմանավորվել ենք, որ հրապարակայնորեն չենք քննարկի։ Ես նրան խոստացել եմ և պահում եմ այդ խոստումը», – ասել է Վոլոդիմիր Զելենսկին։
Միևնույն ժամանակ, Ուկրաինայի նախագահը նշել է, որ այս հարցի շուրջ քննարկումները շարունակվում են։
Իր հերթին, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ չի բացառում «Taurus» տիպի հրթիռների փոխանցումը Ուկրաինային։