Վոլոդիմիր Զելենսկի. Դոնբասի համար պայքարը մեզ համար սկզբունքային նշանակություն ունի
Դոնբասի համար պայքարը մեզ համար սկզբունքային նշանակություն ունի,- այս մասին հայտարարել է Վոլոդիմիր Զելենսկին Սի Էն Էն-ին տված հարցազրույցում։
Ինչպես ասում է Զելենսկին, Ուկրաինան ունի Դոնբասում տեղակայված լավագույն զորամասերից մեկը։
«Ռուսաստանը ցանկանում է շրջապատել և ոչնչացնել մեր ռազմական ուժերը։ Խոսքը 2014 թվականից ի վեր Մեծ պատերազմին դիմած ավելի քան 40 հազար մարդու՝ պրոֆեսիոնալ զինվորների մասին է։ Մեզ համար չափազանց կարևոր է պահպանել մեր բանակի այս հատվածը։ Հետևաբար, մենք չենք կարող թույլ տալ ռուսներին առաջ գնալ այս ճակատամարտում, չենք կարող ձեզ ասել, թե դա որքան կտևի, դա կարող է ազդել պատերազմի ընթացքի վրա։ Մենք չենք կարող վստահել Ռուսաստանի ղեկավարությանը և բանակին։ Այն, որ նրանք հետ են մղվել, և որ նրանք փախել են Կիևից՝ Չեռնիգովից, չի նշանակում, որ Դոնբասի գրավման դեպքում նրանք չեն վերադառնա Կիև։ Ուստի այս ճակատամարտում հաղթելը շատ կարևոր է»,- ասել է Զելենսկին։