Վոլոդիմիր Զելենսկի. Այս պատերազմին վերջ տալու համար անհրաժեշտ են նոր որոշումներ և նոր ճնշումներ Մոսկվայի վրա
«Անհրաժեշտ են նոր որոշումներ և նոր ճնշումներ Մոսկվայի վրա՝ այս հարվածներին և այս պատերազմին վերջ տալու համար», – ասել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։
Ուկրաինայի նախագահը նշել է, որ Ռուսաստանը մեկ գիշերվա ընթացքում 150 անօդաչու թռչող սարքերով հարձակվել է Ուկրաինայի վրա։
«Առայժմ տաս մարդ վիրավորվել է, այդ թվում՝ մեկ երեխա: Կիևում տեղի ունեցած հարձակումը խլել է երեք մարդու կյանք, այդ թվում՝ հայրը և նրա հինգամյա դուստրը: Երեկ Զապորոժիեում երեք մարդ է սպանվել՝ մի ընտանիք՝ հայր, մայր և նրանց 17-ամյա դուստրը: Ցավակցում եմ ընտանիքներին: Այս հարձակումները միայն ամենօրյա իրականություն են 15 տարբեր տեսակի հրթիռներ են կիրառվել մեր ժողովրդի դեմ, այս ամբողջ սպառազինությունը պարունակում է առնվազն 102,000 արտասահմանյան բաղադրամասեր, ուստի պետք է վերացնել բոլոր հնարավորությունները, որոնք թույլ են տալիս շրջանցել պատժամիջոցները։
Ուկրաինայի նախագահը շնորհակալություն է հայտնել բոլորին, ովքեր օգնում են Ուկրաինային և նշել, որ անհրաժեշտ է իրական աջակցություն հակաօդային պաշտպանության համակարգերով։