Վոլոդիմիր Զելենսկի – ԱՄՆ նախագահը գիտակցել է, որ Ռուսաստանը շահագրգռված չէ պատերազմը դադարեցնելու հարցում, ավելին՝ Դոնալդ Թրամփը գիտակցել է, որ Ուկրաինան խաղաղություն է ուզում
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հայտարարությամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գիտակցել է, որ հենց Ռուսաստանն է, որ շահագրգռված չէ պատերազմի ավարտով։
«Նախագահը գիտակցեց, թե ով է իրականում շահագրգռված նրանում, որ պատերազմը չավարտվի։ Ավելին, նա գիտակցեց, որ մենք ուզում ենք կանգնեցնել Պուտինին և իսկապես խաղաղություն ենք ցանկանում։ Իսկ ավելի վաղ լսվում էին կարծիքներ, թե իբր Ուկրաինան չէր ցանկանում կանգնեցնել պատերազմը, այնինչ, առաջին հերթին, մենք կենտրոնացած ենք մարդկանց կյանքերի վրա։ Եթե վաղը կարողանանք կանգնեցնել պատերազմը և հասնել հրադադարի, դա շատ ավելի լավ կլինի, քան 10-20 տարի պայքարել հաղթանակի համար և կորցնել մեր ժողովրդին։ Հրադադարը լավագույն այլընտրանքն է»,— նշել է Զելենսկին։
Զելենսկին նաև հայտարարել է, որ նախագահ Թրամփը սկսել է վստահել իրեն։
«Եթե խոսում ենք տոնայնության փոփոխության մասին, հենց դա է գլխավոր գործոնը»,— նշել է Վոլոդիմիր Զելենսկին։