Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ քննադատել է ԱՄՆ-ի կողմից ռուսական նավթի նկատմամբ պատժամիջոցների մեղմացումը:
Նրա խոսքով՝ դա Ռուսաստանին հնարավորություն կտա մինչև տասը միլիարդ դոլարի հավելյալ եկամուտ ստանալ պատերազմը շարունակելու համար։
«Կարևոր է, որ այս պատերազմի պատճառով Ռուսաստանի նկատմամբ ճնշումը շարունակվի, որպեսզի հասնենք իսկական անվտանգության և կայուն խաղաղության։ Մենք պետք է հաղթահարենք Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթի արգելափակումը։ Հատկապես հաշվի առնելով այն, որ Ամերիկան որոշել է մասնակիորեն մեղմացնել ծովում տանկերների մեջ պահվող ռուսական նավթի դեմ պատժամիջոցները։ Միայն Ամերիկայի կողմից այս մեղմացումը կարող է Ռուսաստանին պատերազմի համար տալ մոտ 10 միլիարդ դոլար։ Սա իսկապես չի նպաստում խաղաղությանը»,- հայտարարել է Զելենսկին։
Դրա հետ մեկտեղ Զելենսկին շնորհակալություն է հայտնել Ֆրանսիային և անձամբ Էմանուել Մակրոնին Ուկրաինային ցուցաբերած օգնության համար։
«Իհարկե, այսօր էլ և միշտ, Էմանուելի հետ պահպանում ենք էական համակարգումը Ուկրաինայում մեր պաշտպանության և ինքնապաշտպանության հետ կապված հարցերի շուրջ։ Մենք զգալի ուշադրություն ենք դարձնում համատեղ պաշտպանական արտադրությանը։ Կարևոր է, որ պատերազմի հետ կապված Ռուսաստանի վրա ճնշումը շարունակվի՝ իսկական անվտանգության և կայուն խաղաղության հասնելու համար։ Եվրամիության և աշխարհի մյուս գործընկերների որոշումը պետք է մնա հաստատուն․ այն պետք է այնպես աշխատի, որ Ռուսաստանը պատրանքներ չունենա։ Ռուսաստանը պետք է ավարտի այս պատերազմը։ Շնորհակալ եմ բոլորին, ովքեր օգնում են մեզ այս ջանքերում»,- գրում է Զելենսկին։