Վոլոդիմիր Զելենսկի․ «Հիբրիդային և ԱԹՍ-ներով հարձակումներն իրականացվում են ինչպես Մոլդովայի դեմ, որը չի հանդիսանում ոչ ՆԱՏՕ-ի, ոչ էլ Եվրոմիության անդամ, այնպես էլ Գերմանիայի և Ռումինիայի դեմ»
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու խոսքով՝ Ռուսաստանի ընտրությունը էսկալացիայի շարունակումն է։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը հիբրիդային պատերազմ է վարում եվրոպական երկրների հետ մեկտեղ նաև ՆԱՏՕ-ի անդամ պետությունների դեմ։
«Հիբրիդային և ԱԹՍ-ներով իրականացված հարձակումները ինչպես Մոլդովայի դեմ, որը չի հանդիսանում ոչ ՆԱՏՕ-ի և ոչ էլ Եվրոմիության անդամ, այնպես էլ Գերմանիայի և Ռումինիայի դեմ են իրականացվում», – հայտարարել է Վոլոդիմիր Զելենսկին։