Վոլոդիմիր Զելենսկի․ «ԱՄՆ-ն բանակցային գործընթացում աջակցում է երեք առաջնահերթ կետերի»
ԱՄՆ-ն բանակցային գործընթացում աջակցում է երեք առաջնահերթ կետերի, – այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։ Մասնավորապես, ինչպես նշել է Ուկրաինայի նախագահը, այդ կետերը ներառում են՝ էներգետիկ ենթակառուցվածքների հարցի վերաբերյալ հրադադար, Սև ծովում «հացահատիկային միջանցքի» գործունեության վերականգնում, ԱՄՆ-ի, Ուկրաինայի և Ռուսաստանի միջև եռակողմ հանդիպում, հավանաբար՝ Աբու Դաբիում։
Զելենսկին նշել է, որ էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումները համատեղ դադարեցնելու առաջարկը գալիս է Միացյալ Նահանգներից։ Ուկրաինայի նախագահի խոսքով՝ Ուկրաինան պատրաստ է համաձայնել դրան։
«Առաջարկն այժմ օրակարգում է՝ էներգետիկ զինադադար։ Մենք պատրաստ ենք», – ասել է Զելենսկին։
Ուկրաինայի նախագահը նաև հավելել է, որ Միացյալ Նահանգները փորձում է վերաբացել «հացահատիկային միջանցքը» և հրավիրել եռակողմ հանդիպում Ամերիկայի, Ուկրաինայի և Ռուսաստանի միջև։