Volkswagen-ը հայտարարում է, որ մինչև 2030 թվականը կկրճատի 100,000 աշխատակցի, կամ իր աշխատուժի 15%-ին

17:14, 04.09.2026

Volkswagen-ը հայտարարում է, որ մինչև 2030 թվականը կրճատելու է ընդհանուր առմամբ 100,000 աշխատատեղ, կամ իր աշխատուժի 15%-ը։

Deutsche Welle-ի փոխանցմամբ՝ կրճատումները կլինեն ամենամեծը համաշխարհային ավտոմոբիլային արդյունաբերության մեջ։

«Ընկերությունը հայտարարել է, որ ղեկավարությունը և արհմիությունները հաստատել են մի ծրագիր, որը կրճատելու է ևս 50,000 աշխատատեղ՝ արդեն համաձայնեցված 50,000-ից բացի», – ասվում է գործակալության հայտարարության մեջ։

Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ Եվրոպայի խոշորագույն ավտոարտադրողը դժվարություններ է ունեցել ԱՄՆ-ի մաքսատուրքերի, չինական մրցակցության և էլեկտրական մեքենաների պահանջարկի աճի պայմաններում։

Volkswagen-ը նաև հայտարարել է, որ չի կարող երաշխավորել իր չորս խոշոր գերմանական գործարանների՝ Հանովերի, Էմդենի, Ցվիկաուի և Նեկարզուլմի երկարաժամկետ ապագան։

Նմանատիպ