Վոլգոգրադում Wildberries-ի պահեստում և Lukoil-ի նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել, տուժել է 5 մարդ
Վոլգոգրադում Wildberries-ի պահեստում հրդեհ է բռնկվել ընկերության վրա հարձակման հետևանքով,- հաղորդում է «ՌԻԱ» լրատվական գործակալությունը՝ հղում անելով ընկերության մամուլի ծառայությանը։
Վոլգոգրադի նահանգապետ Անդրեյ Բոչարովի խոսքով՝ երեկ գիշերը տարածաշրջանի վրա հարձակման հետևանքով վիրավորված հինգ քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց։
Նրա խոսքով՝ հրդեհ է բռնկվել Lukoil նավթավերամշակման գործարանում և էներգետիկայի ոլորտի օբյեկտներում, վնասվել են երկու բնակելի շենքեր։