Վոլեյբոլ | Վրաստանի կանանց հավաքականը Եվրոպայի Արծաթե Լիգայում անընդմեջ երկրորդ հաղթանակը տարավ #1TVSPORT
Վրաստանի կանանց վոլեյբոլի հավաքականը Եվրոպայի Արծաթե Լիգայի շրջանակում Տբիլիսիում հյուրընկալեց Լյուքսեմբուրգի հավաքականին և հաղթեց հինգ սեթում՝ 3:2 (21:25, 31:29, 25:15, 22:25, 15:8) հաշվով։
Խաղը լարված ընթացք ուներ։ Վրացի վոլեյբոլիստուհիները երեք սեթից հետո 2:1 առաջ էին, սակայն չորրորդ սեթում Լյուքսեմբուրգը հավասարեցրեց հաշիվը, ինչի հետևանքով անհրաժեշտ դարձավ վճռական սեթ, որտեղ վրացիները առավել համոզիչ հանդես եկան, հաղթեցին 15:8 հաշվով և տարան իրենց երկրորդ անընդմեջ հաղթանակը Արծաթե Լիգայում։
Հիշեցնենք, որ նախորդ տուրում վրացիները արտագնա խաղում 3:2 հաշվով հաղթել էին Ավստրիային։
Վրաստան – Լյուքսեմբուրգ 3:2 (21:25, 31:29, 25:15, 22:25, 15:8)
Վրաստանի կազմը՝ Աննա Կալանդաձե (28), Մարիամ Գափրինդաշվիլի (13), Մագդա Կոբայձե (20), Մարիամ Մուշկուդիանի (12), Լիզի Լոբժանիձե (7), Մարիամ Բերիաշվիլի (1), Քեթևան Բլուաշվիլի, Իրինա Չելիձե, Մարթա Լորթքիփանիձե, Թինաթին Ժղենթի, Աննա Ջանխոթելի, Մելանիա Կացիտաձե, Անի Մդիվանի։
Հաջորդ խաղը Վրաստանի հավաքականը կանցկացնի հունիսի 8-ին Տբիլիսիում՝ Լատվիայի հավաքականի դեմ։