«Վոլ Սթրիթ Ջորնալ» - ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի հետախուզական տվյալներ Ռուսաստանի էներգետիկ ենթակառուցվածքների վրա հեռահար հրթիռային հարվածների վերաբերյալ
ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի հետախուզական տվյալներ Ռուսաստանի էներգետիկ ենթակառուցվածքների վրա հեռահար հրթիռային հարվածների վերաբերյալ,- այս մասին հաղորդում է «Վոլ Սթրիթ Ջորնալ»-ը՝ հղում անելով ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաներին։
Աղբյուրները հրատարակությանը հայտնել են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լիազորել է Պենտագոնին օգնել Կիևին հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքում։
ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների խոսքով՝ Թրամփի վարչակազմն առաջին անգամ կօգնի Ուկրաինային հրթիռային հարվածներ հասցնել Ռուսաստանի խորքում գտնվող էներգետիկ օբյեկտներին։
Ինչպես գրում է «Վոլ Սթրիթ Ջորնալ»-ը, հետախուզական տվյալների տրամադրումը նշանակում է, որ Ուկրաինան կկարողանա ավելի արդյունավետորեն հարձակվել նավթավերամշակման գործարանների, խողովակաշարերի, էլեկտրակայանների և այլ ենթակառուցվածքների վրա, որոնք գտնվում են իր սահմաններից հեռու։
Բացի այդ, հրատարակությունը նշում է, որ ԱՄՆ-ն նաև քննարկում է «Տոմահավկ» և «Բարակուդա» հրթիռներ մատակարարելու հնարավորությունը։