Ողջունում ենք Սաուդյան Արաբիայի ավիաընկերության վերադարձը Վրաստանի ավիաշուկա. Նաթիա Թուրնավա
Մենք ողջունում ենք Սաուդյան Արաբական ավիաընկերության վերադարձը Վրաստանի ավիաշուկա, որը Պարսից ծոցի երկրներից այցելուներ կբերի տեղական զբոսաշրջության ոլորտին», – այս մասին հայտարարել է էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար, Նաթիա Թուրնավան, մեկնաբանելով մայիսի 17-ից Սաուդյան Արաբիայի թագավորության ցածրբյուջետային Flynas ավիաընկերության կանոնավոր չվերթների վերսկսման որոշումը:
Ըստ էկոնոմիկայի նախարարության, մայիսի 17-ից Թբիլիսիի և Բաթումիի միջազգային օդանավակայանների ուղղությամբ չվերթներ կկատարվեն՝ Ռիադից, Ջեդայից և Դամամից:
Չվերթներն իրականացվելու են Airbus 319 և 320 տեսակի ինքնաթիռներով: Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության, քաղաքացիական ավիացիայի գործակալությունն արդեն անհրաժեշտ թույլտվություն է տվել ավիաընկերությանը`օդային երթևեկություն իրականացնելու համար:
«Մենք ողջունում ենք Սաուդյան Արաբիայի ավիաընկերության վերադարձը Վրաստանի ավիաշուկա, որը Պարսից ծոցի երկրներից այցելուներ կբերի տեղական զբոսաշրջության ոլորտին: Վրաստանի զբոսաշրջության արդյունաբերությունը պատրաստ է ընդունել միջազգային այցելուներին, այդ թվում ՝ Պարսից ծոցի երկրներից: Մենք ակտիվորեն օգնում ենք զբոսաշրջության ազգային արդյունաբերությանը, որպեսզի նրանք կարողանան ապահով սպասարկել զբոսաշրջիկներին և կովիդ կանոնակարգերին համապատասխան: Վրաստանը տարածաշրջանում առաջինն է, որի զբոսաշրջության արդյունաբերությունը պատրաստ է պատվաստված անձնակազմով ընդունել միջազգային զբոսաշրջիկների: Ուրախ ենք, որ երկրի զբոսաշրջային շուկա այցելուները վերադառնում են ոչ միայն մեր ավանդական զբոսաշրջային շուկաներից», – ասել է Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան:
Flynas ավիաընկերությունը դեպի Վարստանի կիրականացնի շաբաթական 21 կանոնավոր ավիաչվերթ: Flynas ավիաընկերությունը Վրաստանի ավիացիոն շուկա էր մտել 2018 թվականին: