Միջազգային օլիմպիական կոմիտեն դրական է գնահատում այն առաջընթացը, որը Վրաստանը գրանցել է վերջին տարիներին սպորտի զարգացման տեսանկյունից,-այս մասին ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ հանդիպման ժամանակ:
Վարչապետի մամլո ծառայությունից հայտնել են, որ միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահը դրական է գնահատել նաև վարչապետի և կառավարության նախաձեռնությունները, որոնք ուղղված են սպորտի և առողջ ապրելակերպի ժողովրդականացմանը:
«Պարոն վարչապետ, մեզ համար մեծ պատիվ է տեսնել ձեզ այստեղ: Մեզ հնարավորություն է տրվում քննարկել ապագա պլանները և նախագծերը: Ողջունում ենք ձեր նախաձեռնությունները, որոնք ուղղված են սպորտի և առողջ ապրելակերպի ժողովրդականացմանը: Միջազգային օլիմպիական կոմիտեն դրական է գնահատում այն առաջընթացը, որը Վրաստանը գրանցել է վերջին տարիներին սպորտի զարգացման տեսանկյունից»,- ասել է Բախը: