Ողջ պատասխանատվությամբ հայտարարում ենք, որ «Վրացական երազանքը» պատրաստ է սահմանադրական փոփոխությունների իրականացմանը
Ողջ պատասխանատվությամբ հայտարարում ենք, որ «Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը պատրաստ է սահմանադրական փոփոխությունների իրականացմանը,- այս մասին լրագրողներին է հայտնել «Վրացական երազանքի» գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն:
Ինչպես ասում է Կալաձեն, եթե ընդդիմությունն աջակցի ընտրական փոփոխություններին, դա նրանց պատասխանատվությունն է և ընտրությունները կանցկացվեն հին համակարգով:
«Ինչ վերաբերում է ընտրական համակարգի հետ կապված սահմանադրական փոփոխություններին, «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը հայտարարում է, որ պատրաստ է սահմանադրական փոփոխությունների իրականացմանը, մոբիլիզացված ենք, որպեսզի այս փոփոխություններն իրականացվեն:
Եթե այն տապալի ընդդիմությունը, իհարկե, դա կլինի նրանց պատասխանատվությունը և ստիպված կլինենք ընտրություններն անցկացնել այն համակարգով, որով Վրաստանում տասնամյակներ շարունակ անցկացվել է»,- հայտարարել է Կալաձեն: