Ողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ մեր իշխանության ժամանակաշրջանում մամուլի վրա ճնշում գործադրելու վերաբերյալ մեղադրանքները անհիմն են. Կվիրիկաշվիլի
Մեր իշխանությունների պայմաններում մամուլի վրա ճնշում գործադրելու կապակցությամբ մեղադրանքները անհիմն են,- այս հայտարարությունը Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին արել է կառավարության նիստի ժամանակ:
Ինչպես նշել է վարչապետը, իշխանությունը, որի կառավարման ժամանակ նոր հեռուստատեսություն գրանցելու և գործի դնելու համար հարկավոր է մի քանի օր, չի ընդունի նման մեղադրանքներ:
«Ցանկանում եմ արձագանքել այս անհիմն մեղադրանքներին, որոնք վերաբերում են մամուլի վրա ճնշմանը: Հստակ նշում եմ, որ մեր իշխանության կառավարման ժամանակաշրջանում նման մեղադրանքները անհիմն են: Այն դեպքում, երբ նոր հեռուստատեսություն գրանցելու և գործի դնելու համար հարկավոր է մի քանի օր, մենք չենք կարող ընդունել նման մեղադրանքներ»,-ասել է Գիորգի Կվիրիկաշվիլին:
Հեղինակ -
Edgar Barsegyan